Արտաքին 4 տարի առաջ - 15:23 03-07-2022

Ուզբեկստանի նախագահը Կարակալպակստանում մտցրել է արտակարգ դրության ռեժիմ

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին, կարգադրել է արտակարգ դրություն մտցնել երկրի կազմում գտնվող Կարակալպակստանի Հանրապետությունում։ Ռեժիմը կսկսի գործել հուլիսի 3-ի կեսգիշերից և ուժի մեջ կմնա մինչև օգոստոսի 2-ը։ Երկրի ղեկավարն այս քայլը բացատրել է համաքաղաքացիների անվտանգությունն ապահովելու, նրանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ինչպես նաև կարգուկանոնը վերականգնելու անհրաժեշտությամբ։

Միաժամանակ Միրզիյոևը հայտարարել է երկրի Սահմանադրության մեջ Կարակալպակստանի ինքնիշխանության վերաբերյալ դրույթը պահպանելու անհրաժեշտության մասին։ «Սահմանադրության մեջ փոփոխությունները դեռ չեն ընդունվել, այլ միայն ներկայացվել են հանրային քննարկման: Ընդգծում եմ՝ ելնելով մեր քաղաքացիների ցանկություններից, առաջարկներից և կարծիքներից՝ այս նախագիծը կփոխվի և կբարելավվի»,- նշել է Միրզիյոևը։

Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, Սահմանադրության 70-րդ, 71-րդ, 72-րդ, 74-րդ, 75-րդ հոդվածները չփոխելու մասին պետության ղեկավարի առաջարկը հնչել է օրենսդիր իշխանության բարձրագույն պետական ​​ մարմնի ավագ սերնդի ներկայացուցիչների և Կարակալպակստանի ակտիվի հետ հանդիպմանը։ Միրզիյոևի որոշումը կապված է նաև «Կարակալպակստանի բնակիչների կարծիքների և դիտողությունների հետ», նշել է մամուլի ծառայությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան