Ներքին 4 տարի առաջ - 13:44 03-07-2022

Մամուլն իր գործն է անում. նորմալ է. Ղազինյանը՝ իր և գործընկերների՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին

Ընդդիմադիրները շարունակում են լքել իրենց պաշտոնները։ Այս անգամ, ըստ Oragir.news-ին հասած տեղեկությունների, հերթը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանինն է՝ պատգամավորական մանդատը վայր դնելու համար, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի, որի մասին ավելի վաղ տեղեկացրել էր Irakanum. am կայքը։

Oragir.news-ը կապ հաստատեց Արթուր Ղազինյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Գիտեմ, թե ինչու եք զանգել։ Չեմ մեկնաբանում, արդեն մեկ անգամ էլ՝ ասել եմ։ Հիմա տարբեր բաներ են գրում, նորմալ է, մամուլն իր գործն է անում»։
Հարցին, թե ե՞րբ հանդես կգա հայտատաությամբ՝ պատասխանեց. «Ես հիմա որևէ բան չեմ մեկնաբանում»։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Քրիստինե Վարդանյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Ես հիմա նման տեղեկություն չունեմ, եթե այդպիսի տեղեկություն կա՝ կամ կհերքվի, կամ կհաստատվի, եթե խոսքը վաղվա մասին է»։

Իսկ Էլինար Վարդանյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան