Ներքին 4 տարի առաջ - 12:56 03-07-2022

Այսօր Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է․ ՇՄՆ

«Հուլիսի 3-ը առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը բացառիկ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի ԻՐԱՏԵՍԱԿԱՆ է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին»։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում:

«Թվում է՝ մարդկության կողմից այսքան առատ սպառվող արտադրանքը ստեղծվել է միայն մեր կյանքը հեշտացնելու համար, բայց այդպես չէ։ Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն։
Դրանք կուտակվում են ջրում, մնում ցամաքում, ու անդառնալի վնաս հասցնում թե՛ մեր շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը: Նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին գազեր:
2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը։
Օրենսդրական կարգավորումների շրջանակներում բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն ու պարկերը, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։ Դրանց վաճառքն ու իրացումը չի արգելվում։
Որպես այլընտրանքային լուծումներ շուկայում այսօր որոշակիորեն լայն կիրառություն ունեն բազմակի օգտագործման տոպրակները, արդեն իսկ գործում են դրանց արտադրությամբ զբաղվող բազմաթիվ արտադրություններ։

Յուրաքանչյուր ոք, սկսած արտադրողից մինչև վերջնական սպառող պետք է ամենայն պատասխանատվությամբ հարգի և խստագույնս պահպանի ՀՀ օրենսդրությամբ ամրագրված այս սահմանափակումը՝ հանուն մեր մաքուր հայրենիք ունենալու միասնական նպատակի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան