Ներքին 4 տարի առաջ - 11:18 03-07-2022

Ինքնասպանություն Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի․ shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Սարիբեկյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը այդ օրը՝ ժամը 05:50-ի սահմաններում շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավան Առինջ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի: Նշված հասցե է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Շահվերդյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 32-ամյա Ցոլակ Ա.ն էր, որը ինքնասպանություն էր գործել շենքի 7-րդ հարկի շքամուտքից ցած նետվելու միջոցով: Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան