Արտաքին 4 տարի առաջ - 18:38 02-07-2022

Թրամփը պատրաստվում է «արդեն այս ամիս» հայտարարել որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին․ NYT

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հուլիսին հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, գրում է The New York Times-ը։

Պարբերականի տվյալներով, վաղաժամ առաջադրումը նախկին նախագահին «վնասակար բացահայտումների տարափից» մասամբ պաշտպանելու նպատակ ունի, որը կապված է 2021թ․-ի հունվարի 6-ի իրադարձություններում նրա ունեցած դերակատարության հետաքննության հետ, երբ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում՝ փորձելով կանխել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը։

Թրամփի թիմն այժմ ակտիվորեն աշխատում է քարոզարշավի անցկացման համար հիմնական ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, հաղորդում է NYT-ը: Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ-կրտսերը, միևնույն ժամանակ փորձում է հորը հետ պահել հապճեպ որոշումներից, որպեսզի նա ավելի շատ ժամանակ ունենա հուսալի թիմ հավաքելու և նախընտրական մրցավազքին ավելի լավ պատրաստվելու համար, նշում են հրապարակման հեղինակները։

Ներկայում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումներ են ընթանում 2021թ․-ի հունվարի 6-ի անկարգությունների վերաբերյալ: Ինքը՝ Թրամփը, Կապիտոլիումի գրոհը հետաքննող հատուկ կոմիտեին մեղադրել է 2024թ․-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելուն խոչընդոտելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան