Ներքին 4 տարի առաջ - 23:35 01-07-2022

Ոչ սթափ վարորդը Opel-ով մխրճվել է օրինախախտ BMW-ին հետապնդող պարեկների ավտոմեքենայի մեջ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, բախվել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Խաչիկ Հաննեյանի վարած պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda մակնիշի և Համլետ Փարիզյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարեկ Խ. Հաննեյանը իր գործընկերոջ՝ Գոռ Պետրոսյանի հետ, Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են, որ BMW մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, դրիֆտ է անում և պարեկը, լուսաձայնային ազդանշանները միացնելով, փորձել է հետապնդել BMW-ի օրինախախտ վարորդին, Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել պարեկային ծառայության Skoda-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»