Արտաքին 4 տարի առաջ - 20:48 01-07-2022

ԵՄ-ն առաջին անգամ ԱՄՆ-ից ավելի շատ գազ է գնել, քան Ռուսաստանից

Հունիսի արդյունքներով Եվրամիությունն իր պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ հեղուկացված գազ է ներմուծել ԱՄՆ-ից, քան գազատարով գազ՝ Ռուսաստանից, ասել է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։ Նա նաև հորդորել է ԵՄ երկրներին աշխատել պահանջարկի կրճատման ուղղությամբ և նախապատրաստվել ծանր ձմռանը։

Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի դեմ կիրառված խիստ տնտեսական պատժամիջոցների պայմաններում ԵՄ-ն աստիճանաբար հրաժարվում է ռուսական էներգետիկ ռեսուրսներից՝ փնտրելով դրանց ներմուծման այլ աղբյուրներ: Բիրոլը խնդրի հնարավոր լուծում է անվանել վերադարձը միջուկային էներգիայի ավելի ինտենսիվ օգտագործմանը, սակայն ընդգծել է, որ այդ հարցը կախված է եվրոպական երկրների կառավարությունների որոշումից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան