Արտաքին 4 տարի առաջ - 18:58 01-07-2022

Ղրիմի կամրջի հատվածում նկատել են ծխի ամպեր. երթևեկությունը մասամբ դադարեցվել է


Ականատեսները հայտնել են, որ Կերչում՝ Ղրիմի կամրջի երթևեկության հատվածում, նկատել են սպիտակ ծխի ամպեր։ Ծուխը տեսանելի է նաև Թուզլա կղզու տարածքում։ Դեպքի վայրից լուսանկարները հրապարակել է «ԿերչԻնֆո» Telegram-ալիքը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից REN հեռուստաալիքին հայտնել են, որ Ղրիմի կամրջի մոտ ծուխը կապված է խոտի հրկիզման հետ։ Միևնույն ժամանակ «Կռիմսկի» Telegram-ալիքը, հղում անելով Ղրիմի ղեկավարության անանուն աղբյուրին, հայտնել է, որ ծուխն առաջացել է «ՊՆ-ի, ԱԻՆ-ի և Ռոսգվարդիայի զորավարժությունների պատճառով՝ կապված կամրջի անվտանգության և սպառնալիքները կանխարգելելու հետ»։

Միաժամանակ «Թաման» դաշնային ավտոճանապարհների վարչությունը հայտնել է, որ հուլիսի 1-ին ժամը 13:40-ից Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է Նովոռոսիյսկի ուղղությամբ՝ ՃՏՊ-ի պատճառով։ Դեպի Կերչ երթևեկությունն իրականացվում է ինչպես սովորաբար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»