Ներքին 4 տարի առաջ - 18:14 01-07-2022

Նրանք մեր ընկերների հետ նման կերպ վերաբերվեն, մենք շարունակենք աշխատե՞լ․ Արթուր Խաչատրյան

Ինչպես արդեն հայտնի է, օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։

ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը գրեց, որ հրաժարական է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ավելի ուշ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը գրեց, որ հրաժարվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադեւոս Ավետիսյանը հրաժարական տվեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։

Անդրադառնալով մեր այն հարցին, թե ըստ Դոնթի բանաձևի՝ խորհրդարանում պետք է որոշակի պաշտոններ ընդդիմությանը հատկացված լինեն, հետագայում ինչպես է պատկերացնում ԱԺ-ի աշխատանքը առանց ընդդիմադիր պաշտոնյաների, Խաչատրյանն ասաց. «Հետագան կգա, կպատկերացնենք»։

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք ընդդիմադիրների՝ պաշտոնից հրաժարական ներկայացնելը նախնական պայմանավորվածության արդյունք է, Խաչատրյանն ասաց. «Նրանք մեր ընկերների հետ նման կերպ վերաբերվեն, մենք շարունակենք աշխատե՞լ, ասենք՝ ոչ մի բան չի՞ եղել։ Պարզ չի՞, որ նրանք անձնական թիրախավորում չեն արել, թիրախավորել են ամբողջ ֆրակցիան և Իշխանի պարագայում՝ նաև կուսակցությունը»,- ասաց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով