Ներքին 4 տարի առաջ - 18:14 01-07-2022

Ընդդիմությունը ներխորհրդարանական ճգնաժամ է ստեղծում․ Վարդան Այվազյան

Ընդդիմությունը, հրաժարվելով պաշտոններից, որոնք, ըստ Դոնթի բանաձևի, պատկանում են իրենց, ստեղծում է ներխորհրդարանական ճգնաժամ։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

«Անկեղծ ասած՝ կարծում եմ, դա ոչ մեկին չի հետաքրքրում, իրենք պետք է ստեղծեն ներպետական, ներքաղաքական ճգնաժամ՝ ամբողջովին հրաժարվելով իրենց մանդատներից, եթե չեն հրաժարվում մանդատներից, ապա պաշտոներից հրաժարումը, կարծում եմ, առավելապես թատերական ներկայացման է նման։

Խոսակցությունները, թե այդպիսով համամասնություն է խախտվում, որոշումների լեգտիմության խնդիր կա, նույնպես լուրջ չէ, որովհետև Ազգային ժողովը միայն իշխանության մի ճյուղն է։ Հիմա ամբողջ համակարգն է ճգնաժամի մեջ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ուներ հնարավորություն ներպետական ու ներքաղաքական ճգնաժամ ստեղծելու։

Հետևաբար, կգերադասեի մասնագիտական գնահատական չհնչեցնել, որովհետև այդտեղ մասնագիտական գնահատականի խնդիր չկա, իրենք իրենց կամքով հրաժարվել են։ Սա առավելապես քաղաքական բնույթի գործողություն է։ Ավելին՝ քանի դեռ ընդդիմադիրները մանդատներից չեն հրաժարվել, չգիտեմ, թե որքանով այս գործողությունը կարող է պայքարի արդյունավետ միջոց համարվել»։

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում խորհրդարանական մեծամասնությունը պաշտոնանկ արեց ՀՀ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին, հանձնաժողովներում ընդգրկված բոլոր ընդդիմադիր հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները հայտարարեցին պաշտոններից հրաժարվելու մասին։

Ընդդիմադիր միակ պատգամավորը, ով հայտարարեց, որ հրաժարական չի տա հանձնաժողովի նախագահի պաշտոնից, Թագուհի Թովմասյանն էր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ