Ներքին 4 տարի առաջ - 14:25 01-07-2022

50 CENT-ի համերգի բոլոր թանկարժեք տոմսերը սպառված են

Այսօր տեղի կունենա աշխարհահռչակ ռեփեր երաժիշտ 50 CENT-ի համերգը Հրազադան մարզադաշտում։ Վերջինս երեկ երեկոյան արդեն ժամանել է Երեւան: Greenlight Gang Tour-ի շրջանակներում 50 CENT-ը 1,5 ժամ շարունակ Հրազդան մարզադաշտում ելույթ կունենա G-Unit բենդի հետ: Համերգի շրջանակում կհնչեն լեգենդար կատարումներ ու դասական հիփ-հոփ հիթեր: 50 CENT-ի համերգին ելույթ կունենան նաեւ հայկական արմատներով ամերիկաբնակ ռեփեր R-Mean-ը, 3.33- ը եւ «Մի քանի հոգի» խումբը:

Համերգի տեմսերը բավականին թանկ արժեն՝ 30 000-300 000 դրամ, սակայն այնուամենայնիվ դրանք արագ սպառվել են։ Oragir.news-ը կապ հաստատեց tomsarkgh.am-ի հետ՝ հարցնելով, թե որ կարգերի տոմսերն են դեռ առկա, և ինչ գնանոց տոմսերն են շատ վաճառվել։ Մեզ պատասխանեցին, որ տոմսերի մեծամասնությունը արդեն վաճառված է, և մնացել են վերջին շարքերից մի քանի տոմսեր։

«Մնացել են միայն 30.000 դրամանոց և 50.0000 դրամանոց տոմսերից, մնացածը արդեն վաճառված է։ 300.000 դրամանոց տոմսերը արդեն վաղուց սպառվել են, դրանք բեմին ավելի մոտ շարքերի տոմսերն էին և այդպես աստիճանաբար ավելի մոտ գտնվող տարբեր գնանոց տոմսերից բոլորը վառաճվել են։ Ինչպես արդեն ասացի, միայն վերջին մասերում ունենք տոմսեր, 30 և 50 հազար դրամանոցներն են։ Չեմ կարող ասել ընդհանուր քանակ տոմսերի, այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում, բացի այդ՝ չեմ էլ կարող այդպիսի ինֆորմացիա տրամադրել, բայց պարզ է, որ բավականին շատ էին»,- պատասխանեցին tomsarkgh.am-ից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ