Ավելին 4 տարի առաջ - 13:09 01-07-2022

Ռոսպոտրեբնադզորը չեղարկել է կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է, որ դադարեցրել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ռուսաստանում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակված ծառայության կայքում։

Համաճարակաբանական գործընթացի ինտենսիվության շարունակական նվազման ֆոնին «Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցնում է ավելի վաղ ներդրված սահմանափակումները, այդ թվում՝ դիմակ կրելը, գիշերային ժամերին սննդի օբյեկտների աշխատանքի արգելքը և մի շարք այլ միջոցառումներ։ COVID-19-ի հետ կապված իրավիճակի վատթարացման դեպքում սահմանափակող միջոցների կիրառումը կարող է վերսկսվել։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը նշել է, որ վերջին չորս ամիսներին ՌԴ-ում կորոնավիրուսի համաճարակային գործընթացի ինտենսիվությունը նվազել է ավելի քան 64 անգամ և գտնվում է համավարակի սկզբից ի վեր ամենացածր մակարդակի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»