Ներքին 4 տարի առաջ - 23:33 30-06-2022

ՍԴ կազմի լրջության մակարդակը շատ է իջեցվել. Վարդևանյանը՝ Սեդա Սաֆարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածության մասին

«Տրամադրությունները, որոնք կան Արցախում, Արցախի նախագահը փաստացի որևէ կերպ չի պատկերացնում, չի տիրապետում, չի ընկալում միգուցե։ Առհասարակ անընդունելի էր նման բառապաշարը, մտքերը, որոնք արտահայտվում էին նման պաշտոն զբաղեցնող անձի կողմից։ Արցախի նախագահի այսօրվա հայտարարությունները որևէ կերպ չեն արտահայտում Արցախի ժողովրդի տրամադրությունները», - այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը

Վարդևանյանը, անդրադառնալով Կառավարության կողմից Սեդա Սաֆարյանին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելուն, ասաց, որ ՍԴ կազմի լրջության մակարդակը շատ է իջեցվել։

«Անձնավորված չեմ ուզում նայել հարցին, բայց մարդը, որը սահմանադրական իրավունքի, սահմանադրական արդարադատության հետ առնչություն չունի, որը իր մասնագիտական գործունեության զգալի մասը բացառապես նվիրել է քաղաքական գնահատականներ հնչեցնելուն, այլ ոչ թե սահմանադրական արդարադատությանը, ես կարծում եմ, որ պետք է զերծ մնար Սահմանադրական դատարանում դատավորի թեկնածու առաջադրվելուց»։

Այնուհետև անդրադառնալով Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից զրկելու՝ իշխանությունների նախաձեռնության մասին՝ նշեց, որ դրանով իշխանությունները ցանկանում են հերթական անգամ հասարակությանը շեղել օրհասական հարցերից։

«Զրկեք, այդ մանդատներից էլ զրկեք, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերը երևի թե դա է։ Սկսեք, օրինակ, Արամ Վարդևանյանից։ Հաշվի առեք այս հանգամանքը, սկսեք հենց իմ մանդատից, որովհետև ձեզ համար է, որ այդ մանդատը մեծ նշանակություն ունի։ Որովհետև մինչև չլինի առանց Նիկոլ Հայաստան, Ազգային ժողովը չի կարող լինել էֆեկտիվ։ Պարզից էլ պարզ է, որ մեկ անձ է իսկապես որոշում բոլոր այդ պետական կառույցների գործունեությունը՝ նույն ԱԺ–ն, ՍԴ–ից մինչև ԲԴԽ»,– նշեց Վարդևանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում