Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:29 30-06-2022

Այսօրվա Կառավարության նիստն ու ԱԺ-ն՝ համառոտ

2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան: Կբարձրանա նաև նվազագույն աշխատավարձի չափը` 68 հազար դրամից դառնալով 75 հազար դրամ: Այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը քաղաքային բնակավայրերում կկազմի 30 հազար 700 դրամ, գյուղական բնակավայրերում` 60 հազար 400 դրամ»,-ասաց նա:

«Թեեւ առաջին կիսամյակը դեռ չի ավարտվել, բայց արդեն կարող ենք ասել, որ հարկային եկամուտների առաջին կիսամյակի պլանը գերակատարել ենք 47 մլրդ դրամով»: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունենք ստանալու, մոտ 10 մլրդ-ից ավելի: Այսինքն՝ վստահ ենք, որ կիսամյակի պլանը 60 մլրդ դրամով կգերակատարենք: 2023-ի հունվարից կբարձրանան կենսաթոշակները: Կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում, որը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ»,-ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ որոշել են մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստի չափը ավելացնել 28 600 դրամից, պետք է դառնա 30 700 դրամ:

«Գյուղական բնակավայրերում կրկնակի է այդ գումարը, այսինքն՝ հունվարի 1-ին գյուղական բնակավայրերում մինչեւ երկու տարեկան երեխայի նպաստը կկազմի 61 հազար դրամ»,-ընդգծեց Փաշինյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ճշգրտեց, որ աշխատող մայրերի համար այդ նպաստը ոչ թե 30 700 է, այլ 34 հազար դրամ է, բացի այդ 2023-ի հունվարից սկսած, եթե մայրը որոշում է ժամկետից շուտ դուրս գալ աշխատանքի, այդ նպաստը չի կտրվելու:

Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա 5 ամիսներին Հայաստանում ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 800 մլրդ դրամով, ինչը մոտ 2 մլրդ դոլար է․ «Ենթադրենք, դրանից հանենք 20 տոկոսը՝ համարելով դա գնաճի արդյունք: Սա նշանակում է, որ 1,7 մլրդ դոլարի լրացուցիչ առեւտրաշրջանառություն ենք ունեցել: Եթե սրան գումարում ենք աշխատատեղերի աճը, աշխտավարձի աճը, ապա կարող ենք արձանագրել, որ 7 տոկոս տնտեսական աճը հանդարտ կապահովեք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով