Ներքին 4 տարի առաջ - 21:39 30-06-2022

ԳԱԱ-ն հայտարարում է ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի անվան մրցանակաբաշխություն ցեղասպանագիտության ոլորտի գիտնականների համար

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի անվան մրցանակաբաշխություն ցեղասպանագիտության ոլորտի գիտնականների համար՝ Web of Science շտեմարանում հաշվառվող միջազգային գիտական պարբերականներում (Genocide Studies International, Holocaust and Genocide Studies, Journal of Genocide Research) հրապարակած՝ Հայոց ցեղասպանությունը լուսաբանող հոդվածների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, Մկրտիչ Ներսիսյանի անվան մրցանակաբաշխությունն ամենամյա է: Յուրաքանչյուր տարի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լինելու է ապրիլի 1-ը, մրցույթի արդյունքների ամփոփման ժամկետը՝ ապրիլի 15-ը, իսկ մրցանակների հանձնումը տեղի է ունենալու ապրիլի 20-23-ին: Տարեկան մրցանակային բազային ֆոնդը 1 մլն ՀՀ դրամ է: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ սփյուռքահայ ու արտերկրի գիտնականները:

«Մրցույթին մասնակցելու հայտը պետք է լրացնել առցանց, հետևյալ հղումով՝ https://forms.gle/LSYp3XUMEba8wp8k9: Պարզաբանումների համար դիմել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին՝ ք. Երևան, 0019, Մարշալ Բաղրամյանի պող. 24, էլ. փոստ՝ [email protected], հեռ.՝ 010 58-36-79, 010 52-04-77:

Ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի մասին՝ այստեղ https://www.sci.am/gratefulsview.php?id=5»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում