Արտաքին 4 տարի առաջ - 20:04 30-06-2022

Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի. Բայդեն

Առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի Ուկրաինային սպառազինությունների, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ոլորտում լրացուցիչ աջակցության մասին՝ 800 մլն դոլարի չափով։ Այս մասին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»,- կրկին ասել է Բայդենը։

Ամերիկացի առաջնորդի խոսքով, Ռուսաստանը թանկ գին կվճարի հարևան երկրի տարածքի վրա հարձակվելու համար, իսկ պատերազմը չի ավարտվի Ուկրաինայի պարտությամբ։

Բայդենն ընդգծել է նաև Ռուսաստանի վրա պատերազմի արդեն ունեցած ազդեցությունը. երկիրը կորցրել է 15 տարվա տնտեսական ձեռքբերումները, դժվարությունների է բախվել նավթի արդյունահանման հարցում, քանի որ պատժամիջոցների պատճառով Մոսկվային այլևս հասանելի չեն մի շարք տեխնոլոգիաներ։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ դեռևս պատերազմի սկսվելուց առաջ ինքը նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ «եթե նա ներխուժի Ուկրաինա, ՆԱՏՕ-ն ոչ միայն կուժեղանա, այլև ավելի միասնական կդառնա»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի