Արտաքին 4 տարի առաջ - 13:13 30-06-2022

Ուկրաինան խզում է հարաբերությունները Սիրիայի հետ «ժողովրդական հանրապետությունների» ճանաչումից հետո

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին՝ Ուկրաինայի արևելքում գտնվող ռուսամետ կազմավորումների անկախությունը ճանաչելու մասին Դամասկոսի հայտարարությունից հետո։

Սիրիան, Ռուսաստանից բացի, առաջին երկիրն է, որը ճանաչել է Լուգանսկի և Դոնեցկի «ժողովրդական հանրապետությունները»։

«Ռուսաստանի դրդմամբ Սիրիան այնուամենայնիվ հայտարարեց Դոնբասի օկուպացիոն կառույցները որպես պետություններ ճանաչելու մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը երեկոյան տեսաուղերձում։

Նրա խոսքով, ներկայում Սիրիայի հետ այլևս ոչ մի հարաբերություններ չեն լինի, իսկ Դամասկոսի դեմ պատժամիջոցային ճնշումն, ընդհակառակը, կմեծանա։

Դամասկոսում Ուկրաինայի դեսպանատունը չի գործում 2016թ.-ից՝ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով Լիբանան տեղափոխվելուց ի վեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով