Մամուլ 4 տարի առաջ - 07:36 30-06-2022

Ռուբեն Վարդազարյանի դեմ ԲԴԽ-ի որոշումը կբողոքարկվի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 23-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի որոշումը, որով վերջնականապես կասեցրեց նրա լիազորությունները՝ որպես դատավորի եւ ԲԴԽ նախագահի։ Դրանից անցել է արդեն յոթ օր, սակայն Ռ․ Վարդազարյանի կողմից որեւէ արձագանք չկա։ Թեեւ նա ավելի վաղ ակնարկել էր, որ եթե կասեցվի, հնարավոր է բողոքարկի ԲԴԽ-ի այս որոշումը։ Քանի որ Ռուբեն Վարդազարյանը նորից սկսել է լրագրողների զանգերին չպատասխանել, մենք կապ հաստատեցինք նրա շահերի պաշտպան Արամ Օրբելյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեռ որոշումը չեն ստացել, ու չի կարող ասել, թե ինչ գործողություններ կհետեւեն դրան։
«Որոշումը դեռ չունենք, հենց ստանանք, էնտեղ օրենքով հնգօրյա ժամկետ կա՝ որոշումը հրապարակելուց մինչեւ ֆիզիկապես որոշումը մեզ տալը, հենց լինի որոշումը, մեր գործողությունները կորոշենք։ Ինչ-որ գործընթացներ, ամեն դեպքում, պլանավորվում է առնվազն Սահմանադրական դատարան դիմելու շրջանակներում օմբուդսմենի՝ արդեն իսկ դիմումի տրամաբանությամբ, բայց մինչեւ որոշումը չլինի, ես չտեսնեմ՝ էնտեղ ինչ է գրված, մնացած գործընթացները պարզ չեն լինի»,- ասաց Արամ Օրբելյանը՝ նշելով, որ իրենց համար դեռ պարզ չէ, թե ԲԴԽ անդամներն ինչն են համարել խախտում, ինչի հիման վրա էլ կասեցրել են լիազորությունները։
Հարցին՝ իրենք, ամեն դեպքում, հակվա՞ծ են բողոքարկելու, Օրբելյանն ասաց․ «Անձամբ իմ հակումը բավարար չէ, ես պետք է դա քննարկեմ պարոն Վարդազարյանի հետ, բայց ես նախնական ակնկալում եմ, որ բողոքարկելու ենք, բայց թե որ ընթացակարգով, որտեղ՝ միջազգային ատյան, թե Սահմանադրական դատարան, դա մի քանի օրից պարզ կլինի»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ