Ներքին 4 տարի առաջ - 13:49 29-06-2022

Պապիկյանը հրամայել է ծառայողական քննություններ սկսել, պատժել բողոքի ակցիաներին մասնակցածներին

Oragir.news-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ պաշտպանության նախարարությունում նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ծառայողական քննությունների մի ամբողջ շարք է սկսվել։

Պապիկյանը հրամայել է ծառայողական քննություն սկսել թե՛ զինծառայողների, թե՛ քաղծառայողների վերաբերյալ, որոնք մասնակցել են «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաներին։

Նշենք, որ բազմաթիվ քաղծառայողներ և պետական ծառայողներ աշխատանքային ժամերի ավարտին մասնակցում էին բողոքի ակցիաներին, և նախարարը հրահանգել է ակցիաներին մասնակցած բոլոր ծառայողներին պատժել, քննություն սկսել ու հեռացնել նրանց համակարգից։

Մենք տեղեկությունը փորձեցինք ճշտել պաշտպանության նախարարության լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանից, սակայն նա, ձևավորված ավանդույթի համաձայն, այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում