Արտաքին 4 տարի առաջ - 09:05 29-06-2022

Զելենսկին կոչ է արել դադարեցնել ՌԴ անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և անկախ տեսուչներ է հրավիրել Կրեմենչուգ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որն այս պահին նիստ է անցկացնում Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծման առնչությամբ։

Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներին ուղղված ուղերձում Զելենսկին կոչ է արել դադարեցնել կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությունը։

«Չնայած Ռուսաստանը խախտում է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքները և միջազգային իրավակարգը, այնուամենայնիվ, պատասխանատվության չի ենթարկվում, ներկայացված է ՄԱԿ-ի կառույցներում և օգտվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնություններից»,- ասել է նա։

Զելենսկիի խոսքով, Ռուսաստանն իրավունք չունի մասնակցելու ուկրաինական պատերազմի հետ կապված կազմակերպության քննարկումներին ու քվեարկությանը, այն չի հրահրվել Ուկրաինայի կողմից և կրում է գաղութատիրական բնույթ։

Նա նաև կազմակերպությանը կոչ է արել «ահաբեկիչ-պետության» իրավական կարգավիճակ ներդնել։ Նման կարգավիճակ ունեցող բոլոր երկրները պետք է պատժվեն, առաջարկել է Զելենսկին։

«Կոչ եմ անում ահաբեկիչ-պետությանը զրկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած լիազորություններից։ Դա անհրաժեշտ է։ Դա արդար է։ Ռուսաստանն իրավունք չունի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- ամփոփել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև արձագանքել է Կրեմենչուգում տեղի ունեցածի հետ կապված ռուսական կողմի պաշտոնական վարկածին և Կրեմլամետ լրատվամիջոցների ու Telegram-ալիքների տարածած վարկածներին։

«Ես առաջարկում եմ ՄԱԿ-ին Կրեմենչուգ ուղարկել գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին կամ մեկ այլ ներկայացուցչի՝ դեպքի վայր այցեելու համար, որպեսզի կարողանան հաստատել, որ դա իսկապես ռուսական կողմից հասցված հրթիռային հարված էր»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան