Ներքին 4 տարի առաջ - 16:19 28-06-2022

Մարինա Խաչատրյանը ներողություն կխնդրի Արսեն Թորոսյանից և կտա 100 հազար դրամ

Մեր տեղեկություններով` Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը, ըստ դատարանի որոշման, ներողություն կխնդրի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանից։

Հիշեցնենք, որ 2019թ.-ի օգոստոսին Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում մի քանի հրապարակում էր արել՝ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի վերաբերյալ։ Թորոսյանը հայց էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան, որն ընդունվել էր վարույթ եւ քննվում էր դատավոր Ռուբեն Բունիաթյանի վարույթում։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք` Մարինա Խաչատրյանը հայցի դեմ առարկություններ էր ներկայացրել, սակայն 2022 թվականի մայիսի 18-ին կայացված վճռով դատարանը պարտավորեցրել է նրան ներողություն խնդրել ԱԺ պատգամավորից և որպես փոխահատուցում՝ վճարել 100,000 դրամ:

Հավելենք, որ Մարինա Խաչատրյանը Oragir.news-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չի պատրաստվում կատարել Առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարանի պահանջը, քանի որ վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով