Արտաքին 4 տարի առաջ - 10:19 28-06-2022

Ռուսաստանը եվրապարտատոմսերի գծով դեֆոլտի է ենթարկվել. Moody's.

Ռուսաստանը չի կատարել արտաքին պարտքի պարտավորությունները, հաղորդում է Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը։

«Հունիսի 27-ին եվրապարտատոմսերի երկու արժեկտրոնների գծով վճարումները արտոնյալ ժամանակահատվածում չեն հասել պարտատոմսերի սեփականատերերին, ինչը, մեր սահմանման համաձայն՝ դեֆոլտ է»,- գործակալության փակ հաղորդագրությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ հունիսի 27-ին սպառվում է «Ռոսիա-2026» և «Ռոսիա-2036» եվրապարտատոմսերի վճարումների 30-օրյա «արտոնյալ ժամկետը», որոնց սեփականատերերը պետք է ընդհանուր առմամբ ստանան գրեթե 98 մլն դոլար։ Սակայն որոշ ներդրողներ վճարումներ չեն ստացել։

ՌԴ ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ մայիսի 20-ին պետական ​​պարտքի դիմաց վճարումների համար գումար է փոխանցել «միջազգային հաշվարկային և քլիրինգային համակարգերին», սակայն նրանք վճարումներ չեն կատարել։ «Ռոսիա-2026» և «Ռոսիա-2036» եվրապարտատոմսերի հետ կապված փաստաթղթերի համաձայն, դեֆոլտ է համարվում պարտապանի կողմից վճարման բացակայությունը: Այս դեպքում ներդրողները գումար չեն ստացել «երրորդ անձանց գործողությունների պատճառով», որը դեֆոլտ չէ, նշել են ֆինանսների նախարարությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»