Արտաքին 4 տարի առաջ - 16:18 27-06-2022

Ռուսաստանը Դոնբաս է ուղարկում պահեստայիններին. Բրիտանական հետախուզություն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտում տեղի ունեցող իրադարձությունների ամենօրյա ամփոփագրում հայտնում է, որ Ռուսաստանը պահեստայինների է ուղարկում Դոնբաս։

Բրիտանացի զինվորականները կարծում են, որ խոսքը ՌԴ ՊՆ Հատուկ բանակային մարտական ​​ռեզերվի նոր նախագծի մասնակիցների մասին է։

Նրանք վերջերս ազատված պահեստազորայիններն են, որոնց առաջարկվում է մոբիլիզացիոն ռեզերվում ծառայության պայմանագիր: Մասնակիցները, ըստ բրիտանական պաշտպանության նախարարության ամփոփագրի, սովորաբար ներգրավվում են թիկունքում անվտանգության ապահովման խնդիրների կատարման մեջ:

Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Ռուսաստանը Դոնբասում իր ուժերը համալրելու համար օգտագործում է նաև կադրային մոբիլիզացիոն ռեսուրսը, որի մեջ մտնում են ռուսական բանակում վերջին հինգ տարիներին բոլոր ծառայածները։

Չնայած Ուկրաինա ուղարկելու համար անձնակազմի մշտական ​​անբավարարությանը, Ռուսաստանի ղեկավարությունը դեռևս չի շտապում հայտարարել համընդհանուր մոբիլիզացիա, ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ամփոփագրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի