Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:40 27-06-2022

Մեզ շատ քննադատեցին՝ իբրև իրավունքի մեջ նոր հայտնագործություն ենք անում. Տիգրանյանը՝ «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի մասին

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուի ընտրությունն է։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Լիզա Գրիգորյանն ասաց, որ ԱԺ-ում դատավորների ելույթները խորհրդանշում են պետության երեք իշխանությունների համագործակցությունը, և իրենց ընդհանուր առաքելությունը ծառայելն է ՀՀ-ին։

ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հարցրեց, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի ընդունման հետ կապված ինչ կարծիք ունի Գրիգորյանը, քանի որ օրենքի ընդունման ժամանակ իրենց շատ քննադատեցին, որ աչք են փակում միջազգային փորձի վրա։ Ընդդիմությունն էլ ամբողջովին վիճարկել է օրենքը։

Գրիգորյանը պատասխանեց. «Հակակոռուպցիոն գործընթացի պահանջները տարիներ շարունակ մեր առջև դրված են եղել միջազգային կառույցների կողմից։ Տարիներ շարունակ ՀՀ-ին առաջարկվել է ներդնել կոռուպցիոն գործընթացների դեմ պայքարի մեխանիզմներ։ Այդ մեխանիզմներից են նաև ապօրինի ծագում ունեցող քաղաքացիաիրավական գույքի բռնագանձումը։ Միջազգային ստանդարտը չի պարտադրում ընդունել քաղաքացիաիրավական բռնագանձումը, սակայն թույլ է տալիս նման միջոցներ ունենալ, երբ կան խնդիրներ այդ գույքի բռնագանձման քրեաիրավական ճանապարհով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան