Ներքին 4 տարի առաջ - 15:19 27-06-2022

Նորավանքի եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել, ունի լուրջ վնասվածքներ

Քիչ առաջ Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու տխրահռչակ աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պրոֆեիսոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

Նա նաեւ նշել է. «Ունի լուրջ վնասվածքներ ոտքերի շրջանում (կարծես թե բաց կոտրվածք է, մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ), ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ։
Տարիներ շարունակ մենք՝ գիտակից զբոսավարներս, աղաղակում ենք այս խնդրի մասին։ Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG-ը խնդրի մասին ժամանակին բաց նամակով դիմել էր պատկան մարմիններին, սակայն ձայն բարբառո հանապատի։

Ավելին, թեմի որոշմամբ տարիներ առաջ բերեցին, ճոպան մեխեցին աստիճանների երկայնքով՝ վնասելով եկեղեցու պատերն ու ավելի խրախուսելով լայն մասսաների վերուվարը նեղլիկ աստիճաններով։

Սա ակնհայտ բարձիթողի վերաբերմունք է միջնադարյան հուշարձանի հանդեպ և թքած ունենալու նուրբ արվեստ մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ։
Սրան վերջ պետք է տրվի։
Պետք է փակվի, արգելվի հոսքն այդ աստիճաններով և վե՛րջ։

Գրո՛ղը տանի, դեռ քանի՞ մարդ պետք է վնասվի, որ հասկանաք այս պարզ ճշմարտությունը։
Սպասում եք անպայման, որ աստիճանները փլվե՞ն, և կամ ինչ-որ մեկը զոհվի՞, որ նոր հասկանա՞ք։

ՀԳ․ Խնդրում եմ լրագրող ընկերներիս լուսաբանել այս խնդիրը, մենք՝ զբոսավարներս միայնակ անկարող ենք հասնել խնդրի լուծման։
ՀՀԳ․ Խնդրում եմ մաքսիմալ տարածել գրառումը, հույսով, որ կհասնի համապատասխան մարդկանց»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում