Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 17:04 26-06-2022

Ճապոնիայում ՉԹՕ-ների հնարավոր գոյության չորս վկայություններ կան

Ճապոնիայում չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) ուսումնասիրությամբ զբաղվող մասնավոր հետազոտական ​​ինստիտուտը պնդում է, որ ստացված վկայություններից որոշներն, ամենայն հավանականությամբ, կարող են իրական ՉԹՕ-ներ լինել:

«2022թ.-ի հունիսի 25-ին ՉԹՕ-ների ուսումնասիրմամբ զբաղվող ինստիտուտը ներկայացրեց ՉԹՕ-ների վերաբերյալ ստացված վկայությունների հետաքննության և վերլուծության արդյունքները։ Ավելի քան 450 նյութերից չորսը, մեծ հավանականությամբ, կարող են կապված լինել ՉԹՕ-ի հետ»,- նշվում է ինստիտուտի պաշտոնական կայքում։

Համաժողովի ընթացքում ինստիտուտի ղեկավար Տակեհարու Միկամին լուսանկարներ և տեսանյութեր է ցուցադրել։ Նա նշել է, որ բոլոր նյութերի իսկությունը ստուգվել է հատուկ համակարգչային ծրագրի միջոցով։