Արտաքին 4 տարի առաջ - 11:51 26-06-2022

Մոլդովան չեղարկել է ալյուրի և ցորենի արտահանման արգելքը

Մոլդովայի Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը որոշել է չեղարկել ցորենի և ալյուրի արտահանման արգելքը, հաղորդվում է երկրի նախարարների կաբինետի կայքում տեղադրված փաստաթղթում։

Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտել համապատասխան փաստաթղթի հրապարակումից հետո։ Մոլդովան չեղարկել է ցորենի (մարտի 1-ից) և դրանից ստացված ալյուրի (մարտ 12-ից) արտահանման արգելքը։ Այս սահմանափակումները մտցվել էին երկրի պարենային անվտանգությունն ապահովելու համար։

Հունիսի 23-ին Մոլդովայի իշխանությունները 45 օրով երկարաձգել են երկրում գործող արտակարգ դրությունը։ Արտակարգ իրավիճակների հանձնաժողովն այս որոշումը բացատրել է «էներգետիկ անվտանգության, սահմանների անվտանգության, Ուկրաինայից փախստականների հոսքի հետագա կառավարման հետ կապված շարունակվող ռիսկերով»։

Մոլդովայի խորհրդարանը փետրվարի 24-ին երկրում 60 օրով արտակարգ դրություն էր սահմանել՝ Ուկրաինայի տարածքում սկսված ռազմական գործողությունների պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով