Արտաքին 4 տարի առաջ - 13:25 25-06-2022

Ուկրաինայի նավահանգիստներից դուրս եկող նավերը ստուգելու ռուսական պահանջն անհեթեթ է․ ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բեռլինում պարենային անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի պահանջը՝ իրեն իրավունք տալ ստուգել բեռնատար նավերը, որոնք դուրս են գալիս ուկրաինական նավահանգիստներից։

«Ի՞նչ իրավունքով և ի՞նչ տրամաբանությամբ է Ռուսաստանը պնդում՝ ստուգել ուկրաինական ինքնիշխան նավերը, որոնք ուկրաինական նավահանգիստներից մեկնում են այլ երկրներ, դա անհեթեթություն է»,- ասել է Բլինկենը։

Այս պահանջը Ռուսաստանը ներկայացրել է անցյալ շաբաթ, մասնավորապես, այդ մասին խոսել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը։

Ռուսաստանը նաև պահանջում է նավահանգիստների ջրերը մաքրել ականներից, սակայն Ուկրաինային պետք են երաշխիքներ, որ նրա նավահանգիստներն անվտանգ կլինեն։

«Երբ Ռուսաստանն ասում է, որ կարող է սկսել բաց թողնել նավերը, դա պոտենցիալ վտանգ է ստեղծում, որ ռուսական նավերը դուրս կգան և կսկսեն ուղղակիորեն գրոհել Օդեսան: Ուկրաինացիները պետք է վստահ լինեն, որ եթե միջոցներ ձեռնարկեն նավերը նավահանգիստներից բաց թողնելու համար, ռուսները չեն օգտվի դրանից՝ Օդեսայի վրա հարձակվելու համար»,- հավելել է Բլինկենը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան