Ներքին 4 տարի առաջ - 12:47 25-06-2022

Սպանվածներն էլ, վիրավորներն էլ քաղաքականության հետ կապ չեն ունեցել․ սպանվածի հորեղբայր

Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին և պատժել:

Միջադեպից տուժածներից մեկի՝ Համիկ Միքայելյանի հորեղբայրը, պատասխանելով oragir.news-ի հարցին, թե մամուլում հրապարակումներ են եղեն, որ վեճը քաղաքական հողի վրա է եղել, իր եղբորորդին երբևէ ընդդիմադիր կեցվածքով հանդես եկե՞լ է կամ քննադատաբար հանդես եկե՞լ է, ասաց․ «Ո՛չ, այդպիսի բան չի եղել, ես անգամ տեղեկություն եմ լսել, որ այդ տղաները կապ չեն ունեցել այդ հարցերի հետ, այդ սիգնալների հետ, ուղղակի իրենց ապարանցի ընկեր է եղել, տեսել են՝ խառնված է դրա մեջ, գնացել են։ Ու այդ մարդիկ սառնասրտորեն, առանց ձեռքերը դողալու՝ ոչ մեկի չեն նայել ու կրակել են բոլորի վրա։ Ես ինչո՞ւ եմ ասում, որ այստեղ քաղաքական ենթատեքստ չկա, որովհետև այդ մարդիկ՝ սպանվածներն էլ, վիրավորներն էլ, ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն։ Իշխանության ներկայացուցիչները ինչ ուզում, անում են, դրա համար էլ թվում է, թե սա էլ է քաղաքական։ Ես այստեղ քաղաքական հարց չեմ տեսնում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»