Արտաքին 4 տարի առաջ - 10:14 25-06-2022

Հորդանանի Արևմտյան ափին 131 պաղեստինցի է վիրավորվել իսրայելցիների հետ բախումների ժամանակ



Ավելի քան 130 պաղեստինցի է վիրավորվել ուրբաթ օրը Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Պաղեստինի Կարմիր մահիկի վրա հղումով։

«Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով հարյուր երեսունմեկ պաղեստինցի է վիրավորվել: 83 մարդ վիրավորվել է Նաբլուսի շրջանի Բորին, Կարիոտ, Բեյթ և Բեյթ Դաջան թաղամասերում, իսկ 48 մարդ վիրավորվել է Քալքիլիյայի մերձակայքում գտնվող Քաֆր Կադում գյուղում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը մեղադրել էր Իսրայելին տարածաշրջանում իրավիճակի սրման մեջ և սպառնացել հրաժարվել անվտանգության համակարգումից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով