Ներքին 4 տարի առաջ - 00:11 25-06-2022

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Քրիստինա Կվիենի և Լորա Հոչլայի նշանակումները

Ամերիկայի հայկական համագումարը կտրականապես դեմ է 907 Բանաձևի կասեցմանը: Կոնգրեսը պետք է նախօրոք ծանուցվի և դիտարկի Ադրբեջանին առաջարկվող ցանկացած օգնություն, ինչպես նաև պետք է ապահովի հաշվետվողականությունը ռազմական օգնության նախկին անհամաչափության վերաբերյալ: Այս մասին նշված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղարությունը երեկ Կոնգրեսին է փոխանցել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման ստորագրված տարբերակը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Հաշվի առնելով վերջին վարչակազմի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության անհավասարությունը և Ադրբեջանի կողմից շարունակական թշնամական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, այս տարվա սկզբին Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցի բացահայտումների հետ մեկտեղ՝ ըստ որոնց, Պետդեպարտամենտը «ձախողեց կատարել հաշվետվողականության պահանջները՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող աջակցության վերանայման համար»՝ Համագումարը կտրականապես դեմ է 907 Բանաձևի կասեցմանը: Կոնգրեսը պետք է նախօրոք ծանուցվի և դիտարկի Ադրբեջանին առաջարկվող ցանկացած օգնություն, ինչպես նաև պետք է ապահովի հաշվետվողականությունը ռազմական օգնության նախկին անհամաչափության վերաբերյալ»,- հայտնում են Համագումարից։

«Այս վարչակազմը վճռական դիրքորոշում է որդեգրել ցեղասպանության կանխարգելման հարցում՝ բազմիցս ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, սակայն, հրաժարվել 907 Բանաձևից՝ նշանակում է ավելի շատ անմեղ կյանքերի կորուստ»,– հայտարարեցին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Կոնգրեսին գործի դնել իր վերահսկողությունը՝ կանխելու հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն և պաշտպանելու ԱՄՆ արժեքներն ու ամբողջականությունը»,– շարունակել են համանախագահները:

Աղբյուրը տեղեկացնում է, որ հարակից զարգացումներում, Համագումարը ողջունում է Քրիստինա Կվիենի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում, ինչպես նաև Կովկասի հարցերով գրասենյակի ներկայիս տնօրեն Լորա Հոչլայի նշանակումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ժամանակավոր համանախագահի պաշտոնում: «Համագումարը ուշադիր հետևելու է առաջադրման գործընթացին և բարձր է գնահատում Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսիին՝ Հայաստանի Սյունիքի մարզում իր աշխատանքի համար։ Համագումարը շարունակում է կոչ անել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) հաստատուն ներկայություն ապահովել այնտեղ, ինչպես նաև Արցախում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»