Ներքին 4 տարի առաջ - 22:25 24-06-2022

Քաղաքապետարանը Երեւանի կենտրոնում Քոչարյանի թիմակցին 56 հազար դրամով տարածք է տվել վարձակալության

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մի քանի տարի է, ինչ հավաքվում են Բուզանդի 1/3 շենքի առաջին հարկում։

Ըստ տեղեկությունների` քաղաքապետարանը շենքի առաջին հարկում գտնվող շուրջ 130 քմ տարածք մինչև 2028 թվականը, ամսական ընդամենը 56 հազար դրամ վարձակալությամբ, տրամադրվել է Ռոբերտ Քոչարյանին առնչվող անձին։

Այդ տարածքում նախկինում գիշերային ակումբ էր։ Մի քանի տարի առաջ այստեղ ծեծկռտուք եւ դանակահարություն տեղի ունեցավ` հնդիկների մասնակցությամբ, որից հետո ակումբի գործունեությունը կասեցվեց։

Դեպքից հետո որոշ ժամանակ հետո տարածքում բարեկարգման աշխատանքներ կատարվեցին, այնուհետեւ այն վերածվեց Քոչարյանի «շտաբի»։ Ամեն երեկո հավաքվում էին քոչարյանականները` Լեւոն Քոչարյանի գլխավորությամբ եւ հանդիպում անցկացնում։

Համեմատության համար, նշենք, որ այդ չափի տարածքը Երեւանի սրտում այսօր վարձակալությամբ է տրվում 500 հազար դրամից ավելի գումարով։

Տեղեկության վերաբերյալ հարց ենք ուղղել Երեւանի քաղաքապետարանին, պատասխանը ստանալու դեպքում այն կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում