Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 21:15 24-06-2022

Ջհանգիրյանի և Չալաբյանի ձայնագրությունների հետքերով. գտեք հանցագործին

Oragir.news-ը առանձնացել է վերջին շրջանում ամենաաղմկահարույց 2 ձայնագրություններից հատվածներ։

Առաջին ձայնագրությունը կատարել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Ընտրել ենք ձայնագրության այն հատվածը, որտեղ այն ժամանակ դեռ միայն ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում է, որ չի թողել որ Վարդազարյանի վրա 2-րդ կամ 3-րդ գործերը հարուցվեն, ապա սպառնում է Վարդազարյանին, հիշեցնում, որ վերջինս երեխաներ, կին ունի։ Հիշեցնում է նաև, որ կան ժամկետներ, որոնց հետո ինքը այլևս չի կարողանա ազդել գործընթացների վրա։

Առանձնացրել ենք նաև «Արար» հիմնադրամի հիմնադիր, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով ձայնագրությունը, որտեղ Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը Չալաբյանին հարցնում է, թե ինչ օգնություն կարող են տրամադրել և ինչ ֆինանսների դիմաց, ինչին Չալաբյանն հակադարձում է, որ բացի ֆինանսներից կան նաև այլ արժեքներ։

Առաջին դեպքում որևէ քրեական հետապնդում հարուցված չէ, երկրորդի դեպքում կալանավորված է Ավետիք Չալաբյանը։


Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ