Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 19:44 24-06-2022

ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը․ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ հունիսի 24-ին, Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Մինսկի խմբի հարցը չի քննարկվել, «որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։

«Հետպատերազմյան կարգավորման գործընթացները, իհարկե, քննարկել ենք։ Եվ այդ նոր գործընթացների հիմքում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովի խոսքով, եռակողմ հայտարարությունները՝ որպես «առկա հարցերի լուծման ուղղությամբ առաջ շարժվելու» հիմք, բոլորն են ընդունում, այդ թվում՝ «եվրոպացի գործընկերները»։

Նա հավելել է, որ 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները հետևում են թողել բոլոր այն փաստաթղթերը, որոնք երկար տարիներ քննարկվել են առանց տեսանելի արդյունքների. «Դա ուղղակի օբյեկտիվ իրականությունն է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով