Ներքին 4 տարի առաջ - 19:47 23-06-2022

ՊԵԿ նախագահը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են մաքսային ոլորտի մի շարք հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ից 25-ը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջաններին:
Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների, հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները: Անդրադարձ է եղել նաև գալիք տարվա ռազմավարական ծրագրերին և առաջնահերթություններին։

Նստաշրջանների շրջանակում Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ, որի ընթացքում քննարկել է համագործակցության հեռանկարները, իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ մաքսային ծառայությանը՝ ՀՄԿ կողմից տրամադրվելիք տեխնիկական աջակցությանը:

Կողմերը դիտարկել են նաև ՀՄԿ կոմիտեներում և հանձնաժողովներում ՀՀ մաքսային ծառայության ներկայացվածության հարցը: Նշենք, որ 2018-2022 թվականներին ՀՀ մաքսային ծառայությունը հանդիսանում է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ։

Քննարկվել են նաև 2023թ. Համաշխարհային մաքսային կազմակերպության Քաղաքականության հանձնաժողովին կամ Ֆինանսական կոմիտեին Հայաստանի անդամակցելու հնարավորության վերաբերյալ հարցեր:

Քննարկումներին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՄԿ շնագիտական գլոբալ 6-րդ ֆորումը 2023 թվականին անցկացնել Հայաստանում: Ի դեպ, հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ ՊԵԿ շնագիտական կենտրոնին՝ ՀՄԿ տարածաշրջային շնագիտական կենտրոնի կարգավիճակ շնորհելու հարցին:

Հանդիպմանը դիտարկվել են նաև ՀՄԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների կոնֆերանսը 2023 կամ 2024 թվականին ՀՀ-ում կազմակերպելու, ինչպես նաև ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի՝ ՀՄԿ քարտուղարությունում աշխատանքների կանոնակարգման հարցեր և այլն։

Ռուստամ Բադասյանը և Կունիո Միկուրիան ընդգծել են, որ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր հարթություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով