Արտաքին 4 տարի առաջ - 13:26 23-06-2022

Հունաստանի պաշտպանության նախկին նախարարը խոսել է Թուրքիայի մասին

Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը շարունակվում է։ Այս համատեքստում երկուստեք հնչում են թե՛ սպառնալիքներ, թե՛ մեղադրանքներ, թե՛ տեսակետներ երկու երկրների միջև առկա լարվածության հեռանկարների վերաբերյալ, գրում է ermenihaber-ը:

Թուրքական մամուլն անդրադարձել է Հունաստանի պաշտպանության նախկին նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հայտարարություններին:

Ըստ թուրքական մամուլի մեջբերումների՝ հույն նախկին բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է Թուրքիայի դերը հատկապես Ռուսաստան-Ուկրաինա շարունակվող հակամարտության պայմաններում, քանի որ Թուրքիայի հետ հաշվի են նստում բոլոր կողմերը:

Ապոստոլակիսին վերագրվող խոսքերի համաձայն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը թարմ շունչ է հաղորդել Թուրքիային: Թուրքիան վայելում է ՆԱՏՕ-ի աջակցությունը, քանի որ ԱՄՆ-ից գնվելիք F-16 կործանիչների և Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով սակարկության տեղ է թողնվել:
Ընդհանուր առմամբ հույն նախկին պատոնյան նշել է, որ Թուրքիան կարևոր դերակատարում ունի թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ամբողջ Արևմուտքի համար և հանդիսանում է նրանց կարևոր դաշնակիցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»