Ներքին 4 տարի առաջ - 23:17 22-06-2022

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի պահվող ինքնաձիգ են հայտնաբերել

ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հունիսի 20-ին ապօրինի պահվող ինքնաձիգ է հայտնաբերվել։

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի բնակիչներից մեկը տարիներ առաջ ապօրինի կերպով ինքնաձիգ էր ձեռք բերել, որը պահվում էր գոմի տանիքում։

«Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հարուցվեց քրեական գործ:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը և օժանդակ շինություններում: Գոմի տանիքում հայտնաբերվեց առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերվածն առգրավվել է, և հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով