Ավելին 4 տարի առաջ - 22:46 22-06-2022

Կինոռեժիսոր Սակուրովին ռուս սահմանապահները թույլ չեն տվել հատել Ֆինլանդիայի հետ սահմանը

Ռուս սահմանապահները թույլ չեն տվել Մարդու իրավունքների խորհրդի անդամ, կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին հատել Ֆինլանդիայի հետ սահմանը։

Այս մասին Facebook-ում հայտնել է լրագրող Քսենիա Լարինան՝ վկայակոչելով անձամբ Սոկուրովին։
Սոկուրովը Միլան էր մեկնում՝ կոնֆերանսի։ Նրան մի քանի ժամ պահել են Ֆինլանդիայի հետ սահմանին և ի վերջո հրաժարվել են թույլ տալ հատել սահմանը: Նշվում է, որ ռեժիսորն արդեն վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։

Սահմանապահ ծառայությունից դեռևս մեկնաբանություններ չկան։ Ինքը՝ Սոկուրովը, իր ուղերձում գրում է, որ հերթափոխի պետն իրեն ասել է, որ խոսքը կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հրամանի կատարման մասին է։

Ռուսաստանում ցամաքային սահմանային անցումներով երկրից ելքն այժմ պաշտոնապես սահմանափակված է, քանի որ 2020 թվականին համավարակի առնչությամբ ընդունված կառավարության որոշումը դեռ գործում է։ Սակայն, հիմնավոր պատճառների դեպքում սահմանը հատել թույլատրվում է։ Սոկուրովին մերժելը կապված է այս սահմանափակումների, թե այլ պատճառների հետ, դեռևս պարզ չէ։

Դեկտեմբերին Մարդու իրավունքների խորհրդի նիստում Սոկուրովը հրապարակավ վիճել էր նախագահ Պուտինի հետ, մասնավորապես, Հյուսիսային Կովկասի և Ռուսաստանում այլ խնդիրների շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան