Ներքին 4 տարի առաջ - 18:13 22-06-2022

ՀՀԿ-ն բացառում է խորհրդարան վերադարձը, իսկ «Հայաստան» խմբակցությունը գնալու է

Oragir.news-ի տեղեկություններով՝ Ազգային ժողով վերադառնալու առնչությամբ խորհրդարանական ընդդիմությունում տարաձայնություններ կան։ Մասնավորապես, ՀՀԿ-ն ընդհանրապես խորհրդարան չի գնալու, իսկ «Հայաստան» դաշինքը մտադիր է գնալ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով մեր հարցին, ասաց, որ իրենք բազմիցս հայտարարել են, թե որ պարագայում կարող են վերադառնալ խորհրդարան․ «Մենք ասել ենք, որ կվերադառնանք խորհրդարան միայն մեր օրակարոգով»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն այսօր նույնպեսղ հեռախոսազանգերի չէին պատասխանում, սակայն ավելի վաղ Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունը միշտ խոսել է ԱԺ սեփական օրակարգով վերադառնալու մասին, բայց այս փուլում և՛ փողոցում է նկատվում ընդդիմության որոշակի պասիվություն, և՛ ԱԺ-ի աշխատանքներին չեն մասնակցնում, հնարավո՞ր է՝ վերադառնան խորհրդարան, ասել էր, որ «Դիմադրության» շարժումն ամեն շաբաթ միանգամից մի քանի հրապարակային ակցիաներ է իրականացնում, որոնք արտահայտվում են երթերով, հանրահավաքներով։ «Նաև գնում է քաղաքական առումով շարժման ինստիտուցիոնալացման գործընթաց, մարմիններ են ստեղծվում, որոնք ավելի ներդաշնակեցնում են «Դիմադրության» շարժման մաս կազմող հասարակական, քաղաքական խմբերին և դրանց գործունեությունը, այնպես որ, տարօրինակ է, որ հարցադրման մեջ նշվում է, թե փողոցում պասիվ գործունեություն է ծավալվում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան