Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:58 22-06-2022

Քյարամյանը «ռազբորկայի» է կանչել մեզ․ զոհված զինծառայողի ծնող

Պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները այս պահին Քննչական կոմիտեի մոտ են՝ բողոքի ակցիա իրականացնելու։

Օragir.news-ի հետ զրույցում պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, պատասխանելով հարցին, թե Արգիշտի Քյարամյանը հերքել էր, որ ծնողների հետ միջադեպ է տեղի ունեցել Քննչական կոմիտեում, իրականում եղե՞լ է այդ վիճաբանությունը, թե՞ ոչ, ասաց․ «Դե եթե 30 ծնող սուտ են ասում, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե կարող է Արգիշտի Քյարամյանը, առանց վատ զգալու, հերքի 30 ծնողի ասածը՝ այն ծնողների, որոնց հաշվին դեռ ինքը և իր ընտանիքը գոյություն ունեն․․․ և կոչվում են հա՞յ, եթե իհարկե հայ են։ Ո՞նց կարող են բոլորը սուտ ասել, որ ինքը իրեն պահել է ոչ վայել Քննչական կոմիտոի իր աշխատասենյանկում։ Դա ի՞նչ պահվածք է ծնողների հանդեպ, ծնողներին կանչել էր, որ ահաբեկե՞ր»։

Ապա ծնողներից մեկը շարունակեց Գալեյանի խոսքը՝ ասելով, որ այդ վերաբերմունքից հետո իրենք դուրս են եկել Քյարամյանի աշխատասենյակից։ Հարցին, թե ճի՞շտ է, որ «ռազբորկայի» է կանչել իր աշխատասենյակում՝ ինչ-որ տղայական զրույցներ վարելու համար, պատասխանեցին․ «Եղել է այդպիսի բան, բայց դեռ չենք ուզում շատ մանրամասնել։ Դա եղել է ծնողներից մեկի հետ, այդ ծնողը ինքը կասի։ Մենք Քյարամյանին ասել ենք՝ դուք ունեք երեխաներ, սիրում եք իրենց, իսկ մենք արդեն 1 տարի 9 ամիս սառը քար ենք համբուրում, ու ինչ հարցով որ եկել ենք, դուք պետք է առաջ տաք»։

Իսկ թե առաջադրված բուն մեղադրանքի մասին ինչ կարող է ասել, նա ասաց․ «Դե այնտեղ մեղադրանք չկա, ես ի՞նչ ասեմ։ Դատարանը իր որոշումը կայացրել է, Քննչական կոմիտեն էլ չի առարկել դատարանի որոշումը, ես էլ ի՞նչ անեմ»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան