Արտաքին 4 տարի առաջ - 13:04 22-06-2022

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել

Անցած գիշեր Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող Պակտիկա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, հաղորդում է Aamaj News-ը։

«Երկրաշարժ Պակտիկայում. 255 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Զոհերի թիվը կարող է աճել։ Արհավիրքից ավելի շատ տուժել են այդ նահանգի Բարմալ, Զիրուկ, Նիկա և Գայան շրջանները»,- ասվում է հաղորդագրությունում:

Երկրաշարժը տեղի է ունեցել չորեքշաբթի, կեսգիշերից հետո։ Տեղական աղբյուրների հաղորդմամբ, Գայան շրջանում ամբողջությամբ գյուղ է ավերվել, մեծաթիվ զոհեր են գրանցվել Խոստ նահանգի Շփոր շրջանի Դանդակի գյուղում։

Ըստ նախնական տվյալների, երկրաշարժից տուժել են Պակտիկա, Պակտիա, Խոստ, Լաղման, Ղազնի, Լոգար և Քաբուլ նահանգները։

«Թալիբան» շարժման վերահսկողության տակ գտնվող Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ երկրաշարժից տուժած բնակիչներին օգնելու խնդրանքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան