Ներքին 4 տարի առաջ - 12:16 22-06-2022

Շենքի բակում տեղի ունեցած վեճի ժամանակ 22-ամյա երիտասարդը դանակահարել է հարևանին

Հունիսի 21-ին՝ ժամը 20.15-ին, ոստիկանության Սևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նալբանդյան փողոցում կռիվ է: Մեկնած օպերատիվ խումբը Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բակից բերման է ենթարկել նույն շենքի բնակիչ երեք երիտասարդի:

Խուզարկությամբ բերման ենթարկվածներից 22-ամյա երիտասարդի գոտկատեղից հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ շեղբի երկարությունը՝ 9 սմ, բռնակի երկարությունը՝ 12 սմ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով մեկ անգամ խփել է 38-ամյա հարևանի կրծքավանդակին: Ժամը 23.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ: Նա հրաժարվել է հաղորդում տալուց:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում