Ներքին 4 տարի առաջ - 22:49 21-06-2022

Պետերբուրգում տեղի է ունեցել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարների հանդիպումը

Ռուսաստանի Դաշնությունում՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի շրջանակում, հունիսի 20-ին կայացել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների հանդիպումը, այս մասին NEWS.am-ին լուրը հաստատել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Ի պատասխան Ձեր բանավոր հարցման հայտնում ենք, որ Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում կայացել է նաև եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում»,– ասացին փոխվարչապետի գրասենյակից:

Նշենք, որ Տրանսպորտային ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարների՝ Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ հանդիպման մասին նշվում էր նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայի Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպման մասին ՌԴ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Աշխատանքային խմբի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 4-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»