Արտաքին 4 տարի առաջ - 14:47 21-06-2022

Շվեդիայում տեղի է ունեցել երթ՝ Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու պահանջով

Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև լարվածությունը շարունակվում է։ Այն կապված է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերի հետ: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Ինչպես հայտնի է, Թուրքիան դեմ է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, քանի որ, ըստ Անկարայի, նրանք աջակցում են Սիրիայի քրդական ուժերին, «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև վերջինիս հետ կապ ունեցող այն կառույցներին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական:

Այս լարվածության համատեքստում Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում մի խումբ մարդիկ երթ են իրականացրել՝ պահանջելով զենքի էմբարգո (արգելանք) կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ըստ թուրքական մամուլի՝ երթը կազմակերպել են PKK-ի աջակիցները: Նշվում է, որ երթի ժամանակ հնչել են հակաթուրքական վանկարկումներ:

Երթից դժգոհ մի թուրք ակտիվիստ Շվեդիայի կառավարությանը մեղադրել է «երեսպաշտության» մեջ՝ նշելով, որ մի կողմից Ստոկհոլմը PKK-ին ճանաչում է որպես ահաբեկչական կառույց, բայց մյուս կողմից էլ շարունակում է աջակցություն ցուցաբերել նրանց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»