Ներքին 4 տարի առաջ - 12:50 21-06-2022

Եթե Արթուր Ղազինյանը վայր դնի պատգամավորական մանդատը, ապա խորհրդարանում ՀՅԴ-ականների թիվը կավելանա

Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:

Եթե Ղազինյանը վայրը դնի մանդատը, այն կվերցնի «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի հաջորդ՝ 34-րդ համարի ներքո հանդես եկող ՀՅԴ-ական Արգիշտի Գևորգյանը։

Գևորգյանը ծնվել է 1992 թվականի մարտի 3-ին Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շենքերի նախագծման բաժինը, ստացել է ճարտարագիտության մագիստրոսի աստիճան:

2014 թ.-ից աշխատում է «Խարբերդ ՇԻՆ» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության ճարտարագետ, իսկ 2016 թ.-ից՝ որպես գլխավոր ճարտարագետ: 2020-ից հիմնադրել է «ԱՐԱՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն և հանդիսանում է ընկերության տնօրենը:

Ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանական բանակում:

Պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով: Հանդիսանում է ՀՅԴ անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ: ՀՅԴ վաշտերի կազմում մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան