Ներքին 4 տարի առաջ - 00:53 21-06-2022

Բերձորից հանում են հոսանքի լարերը, գազի խողովակները․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մոտ մի երկու ամիս առաջ Փառուխը իբր թե պատահմամբ հանձնվեց, Խրամորթն էլ դատարկվեց, Քարագլուխն էլ հայտնվեցին ադրբեջանցիները։ Չէ, դրա մասին չէի ուզում հիշեցնել...

Բոլորը գրեցին այդ մասին, որոշները հանձնելուց հետք եկան Արցախ, գնացին Խրամորթ, վերլուծություններ արեցին, թաղեցին իշխանություններին ու էլ չհանեցին, իսկ իշխանություններն էլ ստերի տարափով ու սովորության համաձայն, բոլորին մեղադրեցին, բայց իրենք անմեղ ճանաչվեցին։

Արդեն մի ամիս էլ խոսվում է Բերձորի հուլիսի մեկին հանձնման մասին, այսօր իմացանք, որ Բերձորից հանում են հոսանքի լարերը, գազի խողովակները, էն մեկն ասում է՝ նա է մեղավոր, էն մյուսը` նա։ Բայց դա էլ հեչ...

Ինչ կա՞, էլի սպասում եք, որ այս անգամ էլ Բերձորը հանձնեն ու գաք էստեղից ասեք «դավաճանը Բերձորը հանձնե՞ց», թե՞ այս անգամ գոնե շուտ կգաք մի բան էլ ամառը կանցկացնեք Բերձորում ու կխափանեք իշխանությունների անվարան Բերձորը հանձնելու ծրագիրը։

Հետո չասեք չեմ հարցրել, բա ո՞ւր էի ու չէի խոսում։ Տեղս գիտեք, եկե՛ք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի