Ներքին 4 տարի առաջ - 21:07 20-06-2022

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի և ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ քննարկվել է STARMUS 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հունիսի 20-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման հետ կապված հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, խորհրդակցությանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները:

«Տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել է նաև փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների բովանդակային և տեխնիկական աշխատանքների հետ կապված հարցեր, ներկայացվել են նախորդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների և հանձնարարականների կատարման ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարակներ՝ ուղղված նման մեծամասշտաբ և նշանակալի փառատոնի անցկացումը Հայաստանում պատշաճ մակարդակով կազմակերպելուն և անցկացնելուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով