Արտաքին 4 տարի առաջ - 18:57 20-06-2022

Էստոնիան ֆիզիկական անձանց արգելել է ՌԴ-ից ներմուծել պատժամիջոցային ապրանքներ՝ ներառյալ ալկոհոլ, կահույք

Հուլիսի 10-ից արգելք է սահմանվում Էստոնիա այն ապրանքների ներմուծման վրա, որոնց վրա տարածվում են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները։

Այդպիսի ապրանքների ամբողջական ցանկը, «որոնց վաճառքը Ռուսաստանին բերում է զգալի եկամուտ և թույլ է տալիս շարունակել զինված ագրեսիան ու նվաճողական պատերազմն Ուկրաինայում», հրապարակված է Էստոնիայի Հարկային-մաքսային դեպարտամենտի կայքում։

Առանձնապես ընդգծվում է, որ կարգելվի «ներմուծել կամ տեղափոխել» ալկոհոլ՝ 80%-ից պակաս էթիլային սպիրտով (գարեջուր, գինի, օղի, վիսկի, լիկյոր և այլ ոգելից խմիչքներ), բնափայտ, փայտածուխ և փայտից պատրաստված իրեր, կահույք, պարարտանյութեր, ինչպես նաև օդաճնշման դողեր։

Պատժամիջոցները տարածվում են նաև Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքների վրա, որոնք համարվում են շքեղության առարկաներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով