Ավելին 4 տարի առաջ - 19:29 20-06-2022

Բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է օսկարակիր կինոռեժիսոր Փոլ Հագիսը

Կանադացի ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Փոլ Հագիսը ձերբակալվել է իտալական Ապուլիա շրջանի Օստունի քաղաքում։ Նա մեղադրվում է սեռական բռնության մեջ։ Այս մասին գրում է La Repubblica թերթը՝ հղում անելով Բրինդիզիի դատախազության հայտարարությանը։

«Բախում» ֆիլմի համար 2006 թվականին մի քանի «Օսկար»-ի արժանացած ռեժիսորը Իտալիայի հարավում է գտնվել, որտեղ անցկացվում էր տեղական փառատոնը։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ կինոռեժիսորը ստիպել է օտարերկրացի կնոջն իր հետ սեռական հարաբերություն ունենալ, որին այնուհետեւ նա թողել է Բրինդիզիի օդանավակայանում՝ ֆիզիկական և հոգեբանական վատ վիճակում։ Կնոջն օգնել են օդանավակայանի աշխատակիցներն ու սահմանապահները։ Այնուհետեւ նա բողոք է ներկայացրել ոստիկանություն։ Դրա հիման վրա Հագիսը ձերբակալվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում