Ներքին 4 տարի առաջ - 13:16 20-06-2022

«Քաղաքացիական պայմանագիր» բանդան փակեց արյունալի սպանդի գործը․ Նաիրա Զոհրաբյան

Նիգավանում երեկ տեղի ունեցած արյունալի սպանդը, որն ավարտվեց, ըստ տեղեկությունների, արդեն երեք զոհով, պարզվում է, եղել է ընդամենը մի անիմաստ «սիգնալ» տալու պատճառով։ Այս մասին իր ֆեյսբույքան էջում գրում է Նաիրա Զոհրաբյանը։

Նա հավելում է․ «Երեկ արդեն Նիկոլի դասարանցի ոստիկանապետն իր կանտորայի հայտարարությամբ քննության ողջ ընթացքը դրեց կասկածի տակ՝ ի սկզբանե հերքելով «անցանկալի» վարկածն, ըստ որի, տղաների վրա կրակել են Նիկոլին հայհոյելու համար։ Երկրորդ՝ ոստիկանությունն ինքնաձիգը տեղում «փոխարինեց» որսորդական հրացանով ու երրորդ, պարզվեց՝ ոչ մի քպ-ական միջադեպին չի մասնակցել։

Իսկ այսօր արդեն Արագածոտնի հերոսական քննչական կոմիտեն, «բարդ եւ հանգամանալից» քննության արդյունքում «պարզում է», որ սպանությունների պատճառը եղել է «հակառակորդ» մեքենայի սիգնալ տալը։

Հիմա մտովի եկեք պատկերացնենք, որ «սիրո ու հանդուրժողականության» հեղափոխությունը չի եղել, Նիկոլն ԱԺ պատգամավոր է եւ Նիգավանում կամ Ենոքավանում նման արյունալի սպանդ է տեղի ունենում՝ ի՞նչ է անում նման դեպքերում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Օրվա իշխանության բոլոր «կրիմինալ» ոսկորները, նրանց պապերի ու ապուպապերի գերեզմանները, գողական ենթամշակույթն ու իշխանության բեսպրեդելը կցփնվեր հնարավոր բոլոր հարթակներից։
Իսկ այս դեպքում՝ ոչ մի քաղաքական ենթատեքստ. ընդամենը տհաճ մի սիգնալ։

Լավ է՝ Արագածոտնի քննչականում Նար-Դոս չեն կարդացել, թե չէ ավելի արժանահավատ վերսյա կար՝ «Թե ի՞նչ եղավ հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»